Նոյեմբերի 29-ի նիստում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը միաձայն ընդունել էր որոշում, ըստ որի, հունվարի 1-ից ջրի սակագինը 200,47 դրամից դառնալու էր 208,42 դրամ։
Խմելու ջրի և ջրահեռացման ծառայությունների արժեքը ՀՀ բոլոր բաժանորդների համար 2023թ-ին կմնա նույնը` 200,47 դրամ։
Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց որոշում, ըստ որի, սուբսիդավորելու է սակագնի թանկացումը։
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին Կառավարությունը 2023 թվականի պետական բյուջեից կվճարի սուբսիդիա՝ յուրաքանչյուր խորանարդ մետրի համար 7.949 դրամի չափով, որից 6.756-ը` ջրամատակարարման, 1.193-ը` ջրահեռացման ծառայության համար։
Սոցիալապես անապահով բաժանորդների համար պետությունն արդեն իսկ ավելի մեծ չափով սուբսիդավորում է կիրառում։ 2023 թվականին այդ խավի համար ջրի սակագինը կմնա 180 դրամ:
Նոյեմբերի 29-ի նիստում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը միաձայն ընդունել էր որոշում, ըստ որի, հունվարի 1-ից ջրի սակագինը 200,47 դրամից դառնալու էր 208,42 դրամ։