Խցերի թաքստոցներից հայտնաբերվել են 12 բջջային հեռախոս, 2 ականջակալ, բջջային հեռախոսի լիցքավորիչ, 6 բաժանորդային և 1 հիշողության քարտեր, ինչպես նաև՝ ոգելից խմիչքին բնորոշ հոտով 250 մլ թափանցիկ հեղուկ:
Արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման և օպերատիվ բաժինների ծառայողները մարտի 15-ին միջոցառումներ են իրականացրել արգելված իրերի հայտնաբերման նպատակով:
Քրեակատարողական ծառայության հաղորդմամբ, օրվա տարբեր ժամերին կատարվել են չնախատեսված խուզարկություններ խցերում և մասնաշենքերի հարակից տարածքներում:
Խցերի թաքստոցներից հայտնաբերվել են 12 բջջային հեռախոս, 2 ականջակալ, բջջային հեռախոսի լիցքավորիչ, 6 բաժանորդային և 1 հիշողության քարտեր, ինչպես նաև՝ ոգելից խմիչքին բնորոշ հոտով 250 մլ թափանցիկ հեղուկ:
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում նմանատիպ միջոցառում էր իրականացվել նաև օրեր առաջ: Մասնավորապես՝ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնում տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ հիմնարկի որոշ խցերում պատրաստված թաքստոցներում պահվում են արգելված իրեր:
Ստացված տեղեկությունների իսկությունը ստուգելու նպատակով կենտրոնական մարմնի ծառայողները խուզարկությունների արդյունքում հիմնարկի նշյալ խցերի թաքստոցներից հայտնաբերել էին 4 բջջային հեռախոս, 1 լիցքավորիչ՝ իր լարով, 3 ականջակալ և 2 բաժանորդային քարտ:
–