Շարունակվում են ապրանքների մանրածախ վաճառքի գների վերահսկողական դիտարկումները

Տնտեսվարող սուբյեկտների կողմից ապրանքատեսակների մանրածախ իրացման ամենաբարձր թույլատրելի գների ցանկն առկա է մթերային բոլոր խանութներում.

Սննդամթերքի անվտանգության վերահսկողության պետական տեսչության կողմից շարունակվում են ապրանքների մանրածախ վաճառքի գների վերահսկողական դիտարկումները:

Տնտեսվարող սուբյեկտների կողմից ապրանքատեսակների մանրածախ իրացման ամենաբարձր թույլատրելի գների ցանկն առկա է մթերային բոլոր խանութներում. տեսուչները համեմատում են ցանկում նշված և արդեն տաղավարում շարված ապրանքների գները:

Այս խանութում խախտումներ չարձանագրվեցին. ավելին՝ վաճառքի հանած ապրանքների գներն անգամ չեն հասնում սահմանված վերին շեմին: Օրինակ խտացրած կաթը կարող են վաճառել առավելագույնը՝ 850 դրամով, բայց վաճառում են 750-ով. կամ տեղական արտադրության ձեթը, որը կարող են վաճառքի հանել 1000՝ վաճառում են 900 դրամով:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print