ԱՀ Ազգային ժողովում դռնփակ քննարկում է եղել

Արցախի ԱԺ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ քննարկմանը հրավիրված էին ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, ՆԳՆ ԱԻՊԾ տնօրեն, գնդապետ Մեխակ Արզումանյանը, ԱՀ ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ- շտաբի պետ, գնդապետ Սամվել Գրիգորյանը, ԱՀ նախագահի խորհրդական Գրիգորի Սահակյանը, ԱՀ Հանրային խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանը:

Այսօր  Արցախի Հանրապետության Ազգային ժողովում պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ «Ռազմական դրության պայմաններում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների խնդիրները և գործողությունները քաղաքացիական պաշտպանության բնագավառում» թեմայով դռնփակ քննարկում է կազմակերպվել, որին ներկա էր նաև ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

Արցախի ԱԺ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ քննարկմանը հրավիրված էին ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, ՆԳՆ ԱԻՊԾ տնօրեն, գնդապետ Մեխակ Արզումանյանը, ԱՀ ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ- շտաբի պետ, գնդապետ Սամվել Գրիգորյանը, ԱՀ նախագահի խորհրդական Գրիգորի Սահակյանը, ԱՀ Հանրային խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print