Երևանի քաղաքապետի պարտականությունները կկատարի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը

Նոր քաղաքապետը պետք է ստանա ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը՝ ըստ օրենքի և պարտադիր պետք է լինի ավագանու անդամ։

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարական  ներկայացնելուց հետո քաղաքապետի պարտականությունները կկատարի Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը։

Ըստ գործող օրենքի՝ քաղաքապետի հրաժարականի դեպքում նրա պարտականությունները՝ մինչև հաջորդ քաղաքապետին՝ Երևանի ավագանու կողմից ընտրելը կատարում է առաջին տեղակալը։ Այս դեպքում՝ Լևոն Հովհաննիսյանը։

Նոր քաղաքապետը պետք է ստանա ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը՝ ըստ օրենքի և պարտադիր պետք է լինի ավագանու անդամ։

Նորընտիր քաղաքապետն իր լիազորությունները ստանձնում է մեկշաբաթյա ժամկետում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print