Մարզմանը կարող են ներկա լինել երկրպագուներ, նաև լրատվամիջոցների բոլոր այն ներկայացուցիչները, որոնք ստացել են Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի Հայաստան – Թուրքիա հանդիպման հավատարմագրումը հաստատող նամակը:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի բաց մարզում երկրպագուների համար մարտի 20-ին՝ ժամը 17:30-ին, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։
Մարզմանը կարող են ներկա լինել երկրպագուներ, նաև լրատվամիջոցների բոլոր այն ներկայացուցիչները, որոնք ստացել են Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի Հայաստան – Թուրքիա հանդիպման հավատարմագրումը հաստատող նամակը:
Մարզումից հետո Էդուարդ Սպերցյանը կստանա Հայաստանի 2022 թ. լավագույն ֆուտբոլիստի մրցանակը։ Լրագրողները հնարավորություն կունենան հարցեր ուղղել մի քանի ֆուտբոլիստների:
–