Այսինքն՝ Ադրբեջանի հավաքականի մասնակցությունը վերջնական կհաստատվի այն դեպքում, եթե նրանք իրականացնեն սահմանված բոլոր քայլերը։
Նախնական տվյալներով Ադրբեջանի հավաքականը հաստատել է իր մասնակցությունը Երևանում կայանալիք ծանրամարտի առաջնությանը։
Այս մասին հայտարարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
«Այս պահին Ադրբեջանը հաստատել է իր մասնակցությունը, բայց սա էլ դեռ վերջնական չէ: Մարտի վերջին հայտ ներկայացրած երկրների ֆեդերացիաները պետք է որոշակի դրամական փոխանցում կատարեն մարզաձևի Եվրոպական ֆեդերացիային: Այսինքն՝ Ադրբեջանի հավաքականի մասնակցությունը վերջնական կհաստատվի այն դեպքում, եթե նրանք իրականացնեն սահմանված բոլոր քայլերը»,- պարզաբանել է Կարեն Գիլոյանը:
—