Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի գործով մեղադրյալ կապիտան Եղիշե Հակոբյանը 2 ամսով կալանավորվել է: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Հակոբյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը:
«Մենք բողոքարկելու ենք, որովհետեւ կարծում եմ որ որշումը իրավական ու փաստական հիմնավորումներ չունի կալանքի վերաբերյալ»,–ասաց պաշտպանը։
Նշենք, որ նրան է մեղսագրվում զինվորների կացարանի վառարանը բենզինով վառելու արարքը, որը դարձել է 15 զինծառայողի մահվան պատճառ: