«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանի «Երեւանի աղբահանության եւ սանիտարական մաքրում» համայնքային կազմակերպությունը 24 մլն դրամով կրկին 60 հազար հատ ցախավել է գնել, միավորի արժեքը՝ 400 դրամ։ Պայմանագիրը «Լիանա Մարգարյան Ռուբենի» անհատ ձեռնարկատիրոջ հետ կնքվել է մարտի 2-ին։
Նշենք, որ եւս 60 հազար հատ ցախավել այս հիմնարկը գնել էր ամիսներ առաջ՝ սեպտեմբերի 14-ին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: