Աբդոլլահիանն ու Չավուշօղլուն քննարկել են Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները

Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ, որի ընթացքում քննարկել են երկու երկրների միջև ընթացիկ փոխգործակցությանն առնչվող հարցեր։ Այս մասին հայտնում է Tasnim–ը` հղում անելով ԻԻՀ–ի ԱԳՆ–ին։

Հեռախոսազրույցի ընթացքում երկու բարձրաստիճան դիվանագետները մտքեր են փոխանակել նաև երկկողմ հարաբերությունների սերտացման և տարածաշրջանային մակարդակով Թեհրանի և Անկարայի միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

Թուրքիայի արտգործնախարարը ողջունել է 7 տարվա դադարից հետո դիվանագիտական կապերի վերականգնման վերաբերյալ Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև կնքված համաձայնագիրը։

Նա վստահություն է հայտնել, որ այդ գործարքը մուսուլմանական աշխարհի դիրքերի ամրապնդմանը ու իսլամական երկրների միջև փոխգործակցություն կհաստատի տարածաշրջանային խնդիրների լուծմանն աջակցելու համար։

Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանն իր հերթին նշել է` հարևանների և տարածաշրջանային երկրների հետ դրական փոխգործակցությունը ճանապարհ կհարթի տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման, ինչպես նաև միջազգային ասպարեզում փոխգործակցության ուժեղացման համար։

Ամիրաբդոլլահյանը և Չավուշօղլուն քննարկել են նաև Իրանի և Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունների վերջին վիճակը, հաղորդում է ԱԳՆ կայքը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print