ԱՄՆ նախկին նախագահ Թրամփին կարող է ձերբակալեն

Ինչպես ավելի վաղ հայտնել Էր NBC-ն, հաջորդ շաբաթ Թրամփին կարող են մեղադրանք առաջադրել այն բանի համար, որ նա իբր վճարել է պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսին մի քանի տարի առաջ իրենց սիրավեպի մասին լռելու համար:

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մարտի 21-ին իրեն կարող են ձերբակալել։

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը «Truth Socia» սոցցանցում զգուշացրել է, որ հաջորդ երեքշաբթի իրեն կարող են ձերբակալել։

«Հանրապետական կուսակցության առաջատար թեկնածուին և ԱՄՆ նախկին նախագահին կձերբակալվեն երեքշաբթի օրը։ Դուրս եկեք բողոքի ցույցերի, վերադարձրեք մեր երկիրը»,- գրել է քաղաքական գործիչը։

Ինչպես ավելի վաղ հայտնել Էր NBC-ն, հաջորդ շաբաթ Թրամփին կարող են մեղադրանք առաջադրել այն բանի համար, որ նա իբր վճարել է պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսին մի քանի տարի առաջ իրենց սիրավեպի մասին լռելու համար: Հեռուստաալիքի տվյալներով՝ ուժայիններն արդեն սկսել են նախապատրաստվել Նյու Յորքի կենտրոնում հնարավոր անկարգություններին, որտեղ ընթանում է գործընթացը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print