Նիս քաղաքում ցուցարարները վնասել են Հանրապետական կուսակցության նախագահի գրասենյակը

Էրիկ Սիոտտին Twitter-ում գրել է.«Ես երբեք չեմ տրվի ահաբեկչության նոր աշակերտներին»։

Ֆրանասիայի Նիս քաղաքում  ցուցարարները վնասել են Հանրապետական ​​կուսակցության նախագահ Էրիկ Սիոտտիի գրասենյակը, հայտնում է The Associated Press-ը։

Սիոտտին թվիթերում հրապարակել է իր աշխատասենյակի նկարը՝ կոտրված պատուհաններով:

Էրիկ Սիոտտին Twitter-ում գրել է.«Ես երբեք չեմ տրվի ահաբեկչության նոր աշակերտներին»։

Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի՝ կենսաթոշակային տարիքը 62-ից 64-ի բարձրացնելու ծրագրի դեմ շաբաթների զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին, Մակրոնն անցած շաբաթ վարչապետ Էլիզաբեթ Բորնին հրամայել է օգտվել հատուկ սահմանադրական իրավունքից՝ բաց թողնելու խորհրդարանի ստորին պալատի քվեարկությունը: Ի պատասխան՝ ուրբաթ օրը քաղաքական սպեկտրի երկու կողմի օրենսդիրներն անվստահության քվե են ներկայացրել նրա կաբինետին:

Սիոտտին ասել է, որ իր կուսակցությունը չի քվեարկի երկու անվստահության քվեներից ոչ մեկին, ինչը նշանակում է, որ բավարար ձայներ չեն լինի օրենքի ընդունումը դադարեցնելու համար:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print