Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում կկառուցվի հետաքրքիր դիզայներական լուծումներով ատրակցիոն՝ «Սատանի անիվ»։ Ատրակցիոնը կկոչվի Seoul Ring Zero։
Այն կունենա ավելի քան 180 մ բարձրություն եւ կլինի աշխարհում ամենաբարձր առանց ձող Սատանի անիվը:
Luxury Launches-ը գրում է, որ ատրակցիոնը նման է լինելու ամուսնական մատանու։ Seoul Ring Zero-ն կունենա 36 վագոն՝ յուրաքանչյուրում տեղավորելով 25 ուղևոր։ Սա նշանակում է, որ այն կարող է ամեն օր ընդունել մոտ 12000 մարդ: Ատրակցիոնը պետք է պատրաստ լինի 2025 թվականի հունիսին։ Դրա կառուցման համար կպահանջվի 310 մլն դոլար:
–