Ղեկավարները կքննարկեն Ռուսաստանի և Չինաստանի միջև գործընկերության և փոխգործակցության հետագա զարգացման հարցեր:
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը պետական այցով ժամանել է Մոսկվա: Սա Չինաստանի ղեկավարի առաջին միջազգային այցն է երրորդ ժամկետով վերընտրվելուց հետո։
Չինաստանի նախագահը Ռուսաստանում կլինի մարտի 20-22-ը։
Պեկինն ակնկալում է, որ այցը կամրապնդի երկու երկրի միջև փոխվստահությունը։ Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ այն նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը։
Ղեկավարները կքննարկեն Ռուսաստանի և Չինաստանի միջև գործընկերության և փոխգործակցության հետագա զարգացման հարցեր, կստորագրվեն երկկողմ կարևոր փաստաթղթեր։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ կողմերը Մոսկվայում կայանալիք բանակցություններում կքննարկեն Ուկրաինայի հակամարտությունը և խաղաղության չինական ծրագիրը։
–