Ռուսաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստն առաջին անգամ է հրավեր ստացել Հայաստանի ազգային հավաքականից։
Մոսկվայի «Լոկոմոտիվի» 23-ամյա ռուսաստանցի պաշտպան, ազգությամբ հայ Նաիր Տիկնիզյանը ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր։ Ռուսաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստն առաջին անգամ է հրավեր ստացել Հայաստանի ազգային հավաքականից եւ կկարողանա մասնակցել Թուրքիայի թիմի դեմ առաջիկա հանդիպմանը Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի առաջին տուրում։
Նաիր Տիկնիզյանը Մոսկվայի ԲԿՄԱ-ի ակադեմիայի սան է։ Բանակային ակումբի համակարգում նա հանդես է եկել 2016-2021 թվականներին, այնուհետեւ տեղափոխվել է «Լոկոմոտիվ»։
Ընթացիկ մրցաշրջանում Տիկնիզյանը «Լոկոմոտիվի» հետ մասնակցել է 28 հանդիպման, խփել է 1 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։
–