Ամենաբարձր գնաճը՝ Երեւանում, ամենացածրը՝ Գավառում, Եղեգնաձորում, Կապանում

Հանգստի և մշակույթի մասով բարձր գնաճ է դիտվել Գավառում, Եղեգնաձորում, Աշտարակում, Հրազդանում և Երևանում՝ համապատասխանաբար 15,9%, 15.5%, 14,1%, 13,3% և 13,1%: 

Համաձայն վիճակագրական տվյալների՝ 2023թ-ի փետրվարին 2022թ-ի փետրվարի համեմատ գների աճը ՀՀ-ում կազմել է 8,1%:

Գնաճի բարձր մակարդակ  է ապահովել Երևանը, որտեղ 2023թ-ի փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գնաճը կազմել է 8,8%։ 7.6%-ով և 7,5%-ով աճել են գները համապատասխանաբար Աշտարակում և Հրազդանում։

Հանրապետությունում արձանագրված գնաճի մակարդակից ցածր գնաճ արձանագրվել է Գավառում՝ 6.5%, Եղեգնաձորում՝ 6,7%,Կապանում և Վաղարշապատում՝ 6,8%, Արտաշատում և Իջևանում՝ 6,9%։

Հանգստի և մշակույթի մասով բարձր գնաճ է դիտվել Գավառում, Եղեգնաձորում, Աշտարակում, Հրազդանում և Երևանում՝ համապատասխանաբար 15,9%, 15.5%, 14,1%, 13,3% և 13,1%: 

Տնային գործածության առարկաներ, կենցաղային տեխնիկա և բնակարանի ընթացիկ սպասարկում ոլորտում գների առավելագույն աճ դիտվել է Արտաշատում, Երևանում, Գյումրիում և Վանաձորում՝ համապատասխանաբար 14,6%, 14,4%,14,1% և 13,3%։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print