Իրանի ԱԳ փոխնախարար Ալի Բաղերին երկօրյա աշխատանքային այցով Հայաստան կժամանի։ Այս մասին իրանցի պաշտոնյան հայտնում է թվիթերյան գրառմամբ։
«Նոր տարվա մեկնարկից մի քանի ժամ անց սկսվեց դիվանագիտական ապարատի արագ շարժումը՝ կենտրոնացած հարևանության քաղաքականության ամրապնդման և Կովկասի առաջնահերթության վրա։ Գնում եմ Երևան երկօրյա աշխատանքային այցով՝ իմ հայ գործընկերոջ հրավերով»,- ասվում է Բաղերիի գրառման մեջ։
A few hours after the start of the new year, the rapid movement of the diplomacy apparatus focusing on strengthening the neighborhood policy and prioritizing the Caucasus began. Going to Yerevan for a two-day working visit at the invitation of my Armenian counterpart. #Armenia
— علی باقریکنی (@Bagheri_Kani) March 21, 2023