Ադրբեջանի ՊՆ հերքում է, թե ՀՀ ԶՈւ զինծառայողը գերեվարվել է

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հերքում է ՀՀ ՊՆ տարածած հայտարարությունը, որ այսօր հայկական զինուժի զինծառայողը մոլորվել է, մեքենայով հայտնվել ադրբեջանական ստորաբաժանումների դիրքերում ու գերեվարվել։

Հիշեցնենք, որ Մարտի 21-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս,  վատ տեսանելիության և մառախուղի պայմաններում նախնական տվյալներով մոլորվել է տեղանքում:

Նա մեքենայով հայտնվել  ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում։

Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ, քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնվելը հաստատելու և նրան վերադարձնելու ուղղությամբ։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print