«Պետք է համբերեք»․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «2011-2018 թվականներին Երեւանի քաղաքապետ աշխատած, իսկ ՀՀԿ-ականների կարծիքով՝ Երեւանի լավագույն քաղաքապետ Տարոն Մարգարյանին երեկ հարցրինք՝ ինչո՞ւ չի առաջադրում թեկնածությունը Երեւանի քաղաքապետի ընտրություններում, թե՞ այնքան էլ լավագույնը չի եղել, որքան կարծում են իր կուսակիցները։ «Դուք Ձեզ հարց եք տալիս, Դուք՝ պատասխանում։ ՀՀԿ-ն հայտարարել է, որ դեռ քննարկում չենք ունեցել, որոշում չենք կայացրել, երբ որոշում կայացնենք՝ կհայտարարենք»,- զուբրիտի ոճով հանդես եկավ Տարոն Մարգարյանը։

Այսինքն՝ նետվելու եք պայքարի՞, թե՞ պասիվ դիտորդի կամ, գուցե, աջակցի կարգավիճակ եք ստանձնելու։ «Պետք է համբերենք, արդյոք Երեւանի ընտրության օ՞ր են նշանակել, երբ նշանակեն, այն ժամանակ էլ կխոսենք, մի շտապեք»։

ենք շտապում, բայց ենթադրում էինք, որ ՀՀԿ-ն Ձեզ համարելով բոլոր ժամանակների լավագույն քաղաքապետը՝ առանց որեւէ քննարկման, պետք է Ձեզ պայքարի առաջնագիծ մղեր։ «Մեր համար քաղաքական օրակարգն այլ է, քաղաքապետի հերթական ընտրություններին դեռ 6 ամիս ժամանակ կա, եթե կուսակցությունը որոշում կայացնի, անպայման կտեղեկացնենք»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print