Գլխի շրջանում թեթև մարմնական վնասվածքներով Գորիսի բժշկական կենտրոն է դիմել երկու ռուս զինծառայող․ Սյունիքի մարզպետարան

Ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների՝ Սյունիքի մարզպետարանից տեղեկացնում են, որ մարտի 21-ի երեկոյան Սյունիքի մարզպետարանի ենթակայության Գորիսի բժշկական կենտրոն է դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայող՝ գլխի շրջանում թեթև մարմնական վնասվածքներով (ոչ հրազենային)։

«Նրանք տեղում ստացել են առաջին բուժօգնություն ու անմիջապես դուրս գրվել հիվանդանոցից»,-նշվում է հաղորդագրությունում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print