2022 թվականին Աշխատանքի և սոցիալական հարցերի (ԱՍՀ) նախարարության Միասնական սոցիալական ծառայության միջնորդությամբ աշխատանքի է ընդունվել 10,362 աշխատանք փնտրող անձ։ Այս մասին տեղեկացնում է ԱՍՀ նախարարության մամուլի ծառայությունը։
Աշխատանքի տեղավորված անձանցից 8,685-ը եղել են Ընտանեկան նպաստ համակարգում հաշվառված քաղաքացիներ։
Workforall.am հարթակ մուտք գործելիս արդյունավետ որոնում իրականացնելու համար ֆիլտրեք առաջարկվող տեղեկությունները՝ կայքի ձախ անկյունում առաջարկվող բաժիններից ընտրելով՝
- ձեր բնակության վայրը՝ մարզը (մարզն ընտրելու համար սեղմեք «Ընտրել» բաժնի վրա, ապա ✅ նշանը թողեք միայն ձեզ համար նախընտրելի մարզի կողքին ու սեղմեք «Փակել»)
- գործունեության ոլորտը
- աշխատավարձի նախընտրելի չափը
- զբաղվածության տեսակը
Աշխատանք փնտրողին կայքը հնարավորություն է տալիս նաև նշել կրթության, աշխատանքային փորձի, լեզուների իմացության մասին, գտնել աշխատատեղ, որը հարմար է հաշմանդամություն ունեցող անձին։
Անհրաժեշտ ֆիլտրերը նշելուց և լրացնելուց հետո սեղմեք «Որոնել»։