Նախագծի միջոցով մտադիր են ավելի կտրուկ պայքարել դոլարիզացիայի, «արժութային մտածելակերպի» դեմ և մեղմել ռիսկերը։
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ 68 կողմ և 31 դեմ ձայներով ընդունեց «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին օրենքում» փոփոխությունների նախագիծը։
Նախագծի համահեղինակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը երեկ խորհրդարանում նախագիծը ներկայացնելիս ասել էր, որ նման որոշում են կայացրել` ելնելով ֆինանսական համակարգի հետագա կայունությունից և ժամանակակից աշխարհում նկատվող տնտեսական, քաղաքական և ֆինանսական անկայունություն առաջացնող ռիսկերից։ Նրա խոսքով` այս նախագծի միջոցով մտադիր են ավելի կտրուկ պայքարել դոլարիզացիայի, «արժութային մտածելակերպի» դեմ և մեղմել ռիսկերը։
Հիշեցնենք՝ նախագծով ռաջարկվում է ՀՀ ռեզիդենտ հանդիսացող անձանց տրամադրել սպառողական փոխառություններ ու վարկեր, բնակարանային հիպոտեկային կրեդիտներ միայն ՀՀ դրամով, իսկ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց (բացառությամբ` ՀՀ ռեզիդենտ համավարկառու ունենալու դեպքի) բնակարանային հիպոտեկային կրեդիտները` նաև արտարժույթով