Վարչապետ Փաշինյանին ներկայացվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի 2022թ. կատարողականը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Անվտանգության խորհրդի գրասենյակ՝ կառույցի 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք ԱԽ գրասենյակից։

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, ԱԽ ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:

Վարչապետին զեկուցվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի կողմից 2022թ. կատարված աշխատանքների վերաբերյալ: Քննարկվել են ընթացիկ և առաջիկա միջոցառումները:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print