Հանդիպել են ՀՀ եւ ԻԻՀ ԱԳ նախարարությունների ներկայացուցիչները

Երկուստեք գոհունակություն է արտահայտվել Հայաստանի և Իրանի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակի առնչությամբ՝ այս համատեքստում կարևորելով քաղաքական խորհրդակցությունների պարբերական անցկացումը:

Մարտի 22-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Ալի Բաղերի Քանիի գլխավորությամբ կայացել են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները։

Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, գոհունակությամբ ընդգծել քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, անդրադարձել Հայաստանի և Իրանի միջև քաղաքական, առևտրատնտեսական, տարածաշրջանային անվտանգության, բազմակողմ հարթակներում համագործակցության հարցերի: Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի վերաբերյալ:

Խորհրդակցությունների ավարտին Ալի Բաղերի Քանիին ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Երկուստեք գոհունակություն է արտահայտվել Հայաստանի և Իրանի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակի առնչությամբ՝ այս համատեքստում կարևորելով քաղաքական խորհրդակցությունների պարբերական անցկացումը:

 Հանդիպման օրակարգում են եղել երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր, արծարծվել են տարածաշրջանի անվտանգային իրավիճակի վերջին զարգացումները:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print