Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալությունը «Զանգվածային ոչնչացման զենքի տարածման կանխարգելման» ծրագրի շրջանակներում Հայաստանին որպես նվիրատվություն տրամադրում է մի շարք տեխնիկական սարքավորումներ, 13 ամենագնաց մեքենաներ և դրանց պահեստամասեր։
ՀՀ կառավարության որոշման համաձայն, նշված գույքն ամրացվելու է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը` սահմանապահ զորքերի կողմից իրենց առջև դրված խնդիրների առավել արդյունավետ լուծման նպատակով:
Չզեկուցվող հարցերի թվում ընդգրկված այս նախագծը կառավարության նիստում հավանություն ստացավ ու առաջիկայում կներկայացվի խորհրդարանի վավերացմանը։