Առանց Կարմիր խաչի եւ ռուս խաղաղապահների աջակցության մենք վաղուց արդեն աղետալի վիճակ կունենայինք Արցախում

Արցախում սննդի պաշարները գրեթե սպառման եզրին են, քանի որ 100 օրից ավելի Արցախը շրջափակման մեջ է եւ կան սոցիալական տրբեր շերտեր, որոնց կառավարությունը չի կարող մենակ թողնել: Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, Արցախում մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը:

«Հիմնականում փորձ է արվում ապահովել ալյուրի եւ առաջին անհրաժեշտության պարենի նվազագույն պաշարը բնակչության համար: Անգամ խանութներում չկան առաջին անհրաժեշտւթյան ապրանքները: Կառավարությունն առաջին հերթին փորձում է ուշաադրություն դարձնել սոցիալապես տարբեր  խմբերի՝ հաշմանդամներ, բազմանդամ ընտանիքներ : Իրականում այդ հնարավորություններն անգամ անսահմանափակ չեն: Վաղուց արդեն ստիպված ենք ապավինել եւ Կարմիր խաչի եւ ռուս խաղաղապահների աջակցությանը: Առանց նրանց կողմից աջակցության մենք վաղուց արդեն աղետալի վիճակ կունենայինք Արցախում»,-ասաց Արցախի պետնախարարը:

Անդրադառնալով խմելու ջրի խնդրին, նա ընդգծեց. «Խմելու ջրի հետ  կապված ունենք խնդիր բնական պայմաններով պայմանավորված, քանի որ առատ տեղումների բացակայությունը կարող է առաջացնել այդ խնդիրը: Ինչ վերաբերում է ջրի որակին եւ անվտանգությանը, ապա պարբերաբար  այն հետազոտության է ենթարկվում, այս փուլում որեւէ վտանգավոր նյութեր չենք հայտնաբերել:

Ճանապարհի շրջափակումից հետո ադրբեջանցիների կողմից փորձ արվեց խմելու ջրի հետ կապված խնդիր առաջացնել Շուշիի շրջանի Ստեփանակերտից կտրված համայնքների համար, որովհետեւ կան համայնքներ, որոնք խմելու ջուրը ստանում են Ադրբեջանի կողմից վերահսկվող տարծքից, եւ ադրբեջանցիներըմի քանի անգամ  փորձ են արել ուղղակի դադարեցնել ջրի մատակարարումը: Բայց ի վերջո, ռուս խաղաղապահների միջնորդությամբ խնդիրը կարգավորվել է»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print