Ռուս և Բելառուսցի ծանրորդները չեն ժամանի Երևան

Ծանրամարտի Ռուսաստանի եւ Բելառուսի թիմերը չեն մասնակցի ապրիլի 15-23-ը Երեւանում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը։ Այդ մասին ռուսական պետական tass.ru գործակալությանը հայտնել են Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայից (EWF)։

Առաջնության մասնակիցների նախնական հայտացուցակում ընդգրկվել էին Ռուսաստանի 38 եւ Բելառուսի 27 ծանրորդներ (կին, տղամարդ)։

Ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) 2022թ․ մարտին անորոշ ժամանակով զրկել է Ռուսաստանի եւ Բելառուսի ծանրորդներին միջազգային մրցումների մասնակցելու իրավունքից։ Եվրոպայի առաջնությունը օլիմպիական վարկանիշային է։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print