Խաղաղության և օգնության կոչերի հետևում հակառակ քայլեր ենք տեսնում Արևմուտքի կողմից․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, իր ամենշաբաթյա ասուլիսում անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին և լրագրողի հարցին, թե արդյո՞ք Մոսկվայում չեն կարծում, որ հայ-ադրբեջանական կարգավորման հարցը փակուղի է մտել, պատասխանել է. «Հենց Արևմուտքը և ԵՄ-ն հայտնվեցին հայ-ադրբեջանական սահմանին, անմիջապես սկսվեցին մասշտաբային խնդիրներ։

Խաղաղության և օգնության կոչերի հետևում՝ ռեալ իրավիճակում, հակառակ քայլեր ենք տեսնում Արևմուտքի կողմից»։ Զախարովան, մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Բլինքների խոսքերը, թե հնարավոր է խաղաղության հասնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև, և որ այն ընթացքի մեջ է, ասել է. «Եկեք մեկաբանանք ոչ թե հնարավորությունները, այլ ռեալ, եղած գործերը։ Մենք բաց ենք մեկնաբանությունների համար, բայց դեռևս մեկնաբանելու բան չկա»։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print