Ապրիլին կսկսվի սահմանի այդ հատվածում էլեկտրոնային պատնեշի կառուցումը։
Լեհաստանն արդեն փշալարերով 107 կմ երկարությամբ ժամանակավոր պատնեշ է կառուցել Ռուսաստանի Կալինինգրադի մարզի հետ սահմանին։
Այս մասին հայտնել է ՌԴ հետ սահմանակից շրջանի սահմանային պահպանության մամուլի քարտուղար Միրոսլավ Ալեքսանդրովիչը։
Ինչպես նշել են Վարշավայում, այս որոշումն ընդունվել է այն պատճառով, որ Ռուսաստանը Կալինինգրադի մարզի օդանավակայանը բացել է Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից եկող ինքնաթիռների համար, ինչը միգրացիոն ճնշման սպառնալիք է ստեղծում:
Ապրիլին կսկսվի սահմանի այդ հատվածում էլեկտրոնային պատնեշի կառուցումը։ Այդ աշխատանքները նախատեսվում է ավարտել սեպտեմբերին։ Պատնեշը կընդգրկի սահմանի 200 կմ հատվածը և կենթադրի սենսորների և տեսախցիկների համակարգ, որոնք թույլ կտան իրավիճակի շուրջօրյա մոնիտորինգ իրականացնել: Նախագծի արժեքը գնահատվում է 82 մլն դոլար։
–