Մարտի 23-ին ՝ Գորիսի ու Սիսիանի, 21-ին՝ Մեղրու, ավելի վաղ Կապանի ու Քաջարանի տարածաշրջանների աշակետներին են հանձնվել 2022-2023 ուստարվա դպրոցական առարկայական օլիմպիադաների մարզային փուլում նվաճած դիպլոմներն ու գովասանագրերը։ Տեղեկությունը փոխանցում են Սյունիքի մարզպետարանից։
Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը ամփոփել է նաև այս փուլի արդյունքները։ Բոլոր առարկաներից օլիմպիադայի մարզային փուլին մասնակցել է 294 աշակերտ։ Նրանցից 118-ը իրավունք է ստացել մասնակցելու հանրապետական փուլին։ Մարզային փուլի արդյուներով 20 աշակերտ արժանացել է 1-ին կարգի դիպլոմի, 43 հոգի ՝ 2-րդ կարգի, 90 հոգի՝ 3-րդ կարգի։
Մրցանակակիրների թվով առաջատար եռյակում են
- Կապանի N 2 ավագ դպրոցը՝ 40 աշակերտ (հանապետական փուլի 20 մասնակից),
- Սիսիանի ավագ դպրոցը՝ 28 դիպլոմակիր (հանապետական փուլի 14 մասնակից),
- Գորիսի N 1 ավագ դպրոցը՝ 18 դիպլոմակիր, (հանապետական փուլի 11 մասնակից)։
Լավ ցուցանիշներ են գրանցել նաև Կապանի N 1 հիմնական, Կապանի N 3 միջնակարգ, Կապանի N 5 հիմնական, Կապանի N 6 հիմնական, Կապանի N 9 ավագ, Գորիսի N 4 հիմնական, Գորիսի N 4, Գորիսի N 5 հիմնական, Ագարակի միջնակարգ, Սիսիանի N 4 հիմնական, Մեղրիի N 1 միջնակարգ, Քաջարանի N 1 միջնակարգ դպրոցները։