Վերին Լարսի անցակետը և Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Այսօր առավոտյան հայտնել էինք, որ եղանակային պայմանների վատթարացման պատճառով Վերին Լարսի անցակետը և Խաչի լեռնանցքը կրկին փակվել են բեռնատարների համար։
Հիշեցնենք, որ այս Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային ուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։
Վրաստանը Մցխեթ–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը 9–կիլոմետրանոց թունելի մասին է։