Ադրբեջանում օրվա ընթացքում 2 երկրաշարժ է գրանցվել

Զոհերի և ավերածությունների մասին առայժմ տվյալներ չկան:

Ադրբեջանում մարտի 24-ին երկու երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին վկայում են Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիային կից սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի տվյալները։

Երկրաշարժերից մեկը տեղի է ունեցել Իսմայիլի քաղաքից 8 կմ դեպի հյուսիս-արևելք , տեղի ժամանակով ժամը 11:09-ին՝ 4,2 մագնիտուդ ուժգնությամբ: Ստորգետնյա ցնցումների օջախն ընկած է եղել 10 կմ խորության վրա:

Հաջորդ երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով ժամը 12:27-ին: Դրա ուժգնությունը կազմել է 4,1 մագնիտուդ: Այն տեղի է ունեցել Շամխոր քաղաքից 16 կմ դեպի հյուսիս, Գյանջա  քաղաքից 40 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Ցնցումների օջախն ընկած է եղել 9 կմ խորության վրա:

Զոհերի և ավերածությունների մասին առայժմ տվյալներ չկան:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print