Խուզարկությամբ հայտնաբերվել են փող և ոսկեղեն։
Մարտի 22-ին, ժամը 10․15-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում ավազակության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Լեռնագործների փողոցում բնակվող 31-ամյա կնոջ մայրն առավոտյան 8-ի սահմաններում աշխատանքի էր գնացել ու դուռը բաց թողել։ Զուգագուլպան դեմքին քաշած մի կին էլ մտել էր տուն, հարձակվել 31-ամյա տանտիրուհու վրա ու դեզոդոր փչել աչքերին։
Նա բռնություն գործադրելով ու դանակով սպառնալով՝ պահանջել էր ողջ ոսկեղենն ու փող, ապա հափշտակել ոսկյա շղթա, ականջօղեր ու 70․000 դրամ, ապա՝ հեռացել։ Վարդենիսի ոստիկանները դեպքից կարճ ժամանակ անց հանցագործությունը բացահայտեցին։
37-ամյա կինը, ով Մարտունի քաղաքի բնակիչ է, հայտնաբերվեց, հայտնաբերվեց նաև դանակը։ Խուզարկությամբ հայտնաբերվել են փող, ոսկեղեն և այլն։ Կինը ներկայացվել է նախաքննական մարմնին։
Հանգամանքները պարզվում են։