Իրանում երկրաշարժից տուժել է 100ից ավել մարդ

Իրանի Խոյ շրջանում և քաղաքում այսօր առավոտյան տեղի ունեցած 5,6 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով 104 մարդ է վիրավորվել: Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

Mehr լրատվական գործակալությունը հիշեցնում է, որ ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել առավոտյան ժամը 6:46-ին՝ օջախի 8 կմ խորությամբ: Ցնցումները զգացվել են հարևան խոշոր քաղաքներում՝ Արևմտյան Ադրբեջան նահանգի մայրաքաղաք Ուրմիում, ինչպես նաև Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արևելյան Ադրբեջան նահանգի մայրաքաղաք Թավրիզում։

Հաղորդվում է նաև, որ Խոյ շրջանի և հարևան Արևմտյան Ադրբեջան նահանգի Սալմաս շրջանի 7 գյուղերում շենքերի պատերին ճաքեր են առաջացել:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print