Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդն իր հերթին առանձնահատուկ շեշտել է Գորիսի համայնքապետարանի առաջնորդությունը և վերջինիս հետ սերտ համագործակցության շնորհիվ ձեռքբերումների կարևորությունը՝ հանուն երեխաների և դեռահասների ապագայի:
Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի դեսպան Մարիանո Վերգարային, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի պատվիրակաությանը՝ ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդի գլխավորությամբ:
Գորիս համայնքի ղեկավարը, Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարան, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը քննարկել են Արգենտինայի հայ համայնքի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Գորիսի համայնքապետարանի համատեղ համագործակցությամբ իրականացված և ընթացիկ նախաձեռնությունները:
Դեսպանն ընդգծել է, որ Արգենտինայի և Գորիսի համայնքապետարանի հարաբերությունները նոր նախաձեռնություններով հարստացնելու լավ հնարավորություններ կան:
Մարիանո Վերգարան կարևորել է Արգենտինայի հայ համայնքի դերը, որը նրա խոսքով, բավականին համախմբված է և հետաքրքրված՝ Սյունիքում խնդիրների լուծմամբ: Գորիս համայնքի ղեկավարն իր հերթին կարևորել է բոլոր այն ջանքերը, ներդրումները, որոնք ուղղված են համայնքի ենթակառուցվածքների բարելավմանը, զարգացման ծրագրերի իրականացմանը:
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդն իր հերթին առանձնահատուկ շեշտել է Գորիսի համայնքապետարանի առաջնորդությունը և վերջինիս հետ սերտ համագործակցության շնորհիվ ձեռքբերումների կարևորությունը՝ հանուն երեխաների և դեռահասների ապագայի:
Հանդիպումից հետո հյուրերը շրջայց են կատարել Վերիշենի Արվեստների կենտրոնում, ապա այցելել բնակավայրի գրադարան, որն առաջիկայում ևս հիմնովին նորոգվելու է ՅՈՒՆԻՍԵՖ-ի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Արգենտինայի հայ համայնքի ջանքերով: Հաջորդիվ հյուրերն այցելել են Գորիսի թիվ հինգ մանկապարտեզ՝ ծանոթացել հիմնանորգման աշխատանքներին, շփվել փոքրիկների հետ: Հիշեցնենք, որ մանկապարտեզը հիմնանորոգվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Գորիսի համայնքապետարանի, Հայ օգնության ֆոնդի համատեղ ջանքերի շնորհիվ Արգենտինայում «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Արգենտինայում հայ համայնքի ֆինանսական աջակցությամբ։ «Ֆոքըս օն չիլդրեն նաու» (Focus on Children Now (FCN) բարեգործական կազմակերպության միջոցով էլ մանկապարտեզը համալրվել է գույքով։
–
–