Նշանակումներ ՆԳՆ-ում

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետի  հրամանագրով՝ ոստիկանության մայոր Մարտուն Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժանմունքի հատուկ կարևոր հանձնարարականներով ավագ տեսուչ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Մեկ այլ հրամանով էլ՝ ոստիկանության կապիտան Նարեկ Սարգսյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության հեռուստառադիոհաղորդումների թողարկման բաժնի պետի տեղակալ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print