Հայաստան-Կիպրոս հանդիպումը կկայանա մարտի 28-ին` ժամը 19։00-ին։
Հայաստան-Կիպրոս ընկերական հանդիպումը կսպասարկի մոլդովական մրցավարական անձնակազմը, տեղեկացնում են ՀՖՖ-ից։
Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Դումիտրու Մոնտեանը (Մոլդովա)։ Մրցավարի օգնականներն են Վադիմ Վիկոլը (Մոլդովա) և Անատոլի Բասիուլը (Մոլդովա), 4-րդ պաշտոնյան է Հենրիկ Նալբանդյանը (Հայաստան)։
Հիշեցնենք, որ Հայաստան-Կիպրոս հանդիպումը կկայանա մարտի 28-ին` ժամը 19։00-ին։