Կլաարը կմեկնի Բաքու

Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը նախատեսում է ապրիլի 3-ին այցելել Ադրբեջան:

Ինչպես հայտնում են haqqin.az-ի իրազեկ աղբյուրները, Կլաարը Բաքվում կմասնակցի Ադրբեջանում ԵՄ պատվիրակության հետ համագործակցությամբ եվրոպական երիտասարդության դեսպանների կողմից Եվրո ակումբի բացման արարողությանը։ Վերջին անգամ Կլաարն Ադրբեջան էր այցելել մարտի 5-ին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print