Մինչ այդ երիտասարդ հայ մարմնամարզիկները մարտի 11-ից 25-ն ուսումնամարզական հավաք են անցկացրել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում:
Սպորտային մարմնամարզության Հայաստանի երիտասարդական հավաքականը Թուրքիայի Անթալիա քաղաքում է, որտեղ մարտի 29-ից մեկնարկում է աշխարհի երիտասարդական առաջնությունը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել մարզիկներ Էրիկ Բաղդասարյանը, Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը և Մարիետա Բուչախչյանը: Այսօր կկայանա գործիքների փորձարկումը:
Նրանք հանդես են գալու մարզիչներ Հայկ Նազարյանի և Քնարիկ Բրսոյանի գլխավորությամբ: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ընդգրկված է աշխարհի առաջնության մրցավարական թիմում:
Մինչ այդ երիտասարդ հայ մարմնամարզիկները մարտի 11-ից 25-ն ուսումնամարզական հավաք են անցկացրել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում:
Նշենք՝ Անթալիայում ապրիլի 11-16-ը կանցկացվի նաև մեծահասակների Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանը կմասնակցի 5 մարզիկով: Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր կմեկնեն Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը: Նրանք հանդես կգան մարզիչներ Սոս Սարգսյանի և Հայկ Նազարյանի գլխավորությամբ:
Եվրոպայի առաջնության մրցավարական կազմում ընդգրկված կլինեն նաև Հակոբ Սերոբյանն ու Արթուր Գյուրջինյանը: