Օդի ջերմաստիճանը կնվազի 15-19 աստիճանով

Քամին՝ հարավային 3-6 մ/վրկ, մարտի 29-30-ին՝ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ արագությամբ:

Հանրապետության տարածքում` մարտի  30-31-ին, ապրիլի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում, 29-ի ցերեկն՝ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 30-ին լեռնային, 31-ին լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Առանձին հատվածներում՝ մառախուղ, հնարավոր է նաև ամպրոպ: Մարտի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավային 3-6 մ/վրկ, մարտի 29-30-ին՝ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 30-31-ին գիշերը կնվազի 5-7, ցերեկը 15-19 աստիճանով։

Երևանում՝ մարտի 30-31-ին, ապրիլի 1-ի գիշերը սպասվում է, մարտի 29-ի երեկոյան հնարավոր է անձրև և ամպրոպ։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Մարտի 28-ին, ապրիլի 1-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 29-ին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ արագությամբ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print