Մենք համագործակցում ենք բոլորի հետ, պատասխանում ենք բոլոր հարցումներին․ ԶՊՄԿ ՓԲԸ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյան

Համագործակցելիս ԶԼՄ-ի քաղաքական ուղղվածությունը հաշվի չենք առնում, ու այս թեմայով մի դիտարկում անեմ՝ ընկերությունն ապաքաղաքական է։ Այս առումով ընկերությունը և մասնավորապես մեր բաժինը կաշկանդված չեն և աշխատում ենք բոլորի հետ։   

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերության առաջատարն է: Չորս հազար վեց հարյուր աշխատակից ունեցող ընկերության գործունեությամբ է պայմանավորված Սյունիքի մարզի և հատկապես Քաջարան ու Կապան համայնքների սոցիալ-տնտեսական ներդաշնակ վիճակը, զարգացման հեռանկարը:

Այդ ամենով է բացատրվում այն մեծ ուշադրությունը, որ առկա է հանրության մեջ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի հանդեպ, ինչն էլ պահանջում է ակտիվ շփումներ հասարակության ամենատարբեր խավերի հետ, թափանցիկ գործելակերպ, հանրապետության և հատկապես մարզի համար նշանակություն ունեցող ձեռնարկումների պատշաճ հանրայնացում, առկա կամ ծագող հարցերի վերաբերյալ պարզաբանումների կամ արձագանքների կազմակերպում և այլն:

«Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ գործունեության այդ ոլորտին ծանոթանալու համար զրուցեցինք ընկերության լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանի հետ:

– Պարոն Մարգարյան, Դուք նոր դեմք եք «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությունում և առաջին անգամ եք շփվում մեր լսարանի հետ, ուստի և ողջամիտ կլիներ, որ նախ ներկայանայիք:

– Այո, ընկերությունում և մարզում նոր մարդ եմ, սակայն մեդիաոլորտում ես աշխատում եմ ավելի քան քսան տարի։ Տարբեր հեռուստաընկերություններում եղել եմ լրագրող՝ «Արմենիա», «Կենտրոն», «ԱՐ»…: Որոշ հեռուստաընկերություններ, որտեղ աշխատել եմ նախկինում, այսօր այլևս չկան։ 2010 թվականից աշխատում եմ Հանրային հեռուստաընկերությունում։ Տասնյակից ավելի հեռուստանախագծերում խմբագիր եմ եղել։ Այսօր էլ «Հանրային»-ի հետ որոշակի համագործակցություն կա, և պահպանվում են բարեկամական հարաբերությունները։ Մի քանի տարի դասավանդել եմ ԵՊՀ-ում, սակայն շատ արագ հասկացա, որ մանկավարժությունը հատուկ տաղանդ է պահանջում, որը չունեմ։

– Մեր հանրապետությունում լրատվական դաշտը միատարր չէ, ինչը և բնական պիտի համարել: Լրատվամիջոցների տարբեր սեփականատերեր, տարբեր շահեր, քաղաքական տարբեր կողմնորոշումներ, երկրի անցյալի, ներկայի և ապագայի վերաբերյալ տարբեր ընկալումներ…

Ո՞ւմ հետ եք գերադասում աշխատել, արդյոք պատրա՞ստ եք աշխատել (կամ աշխատում եք) բոլոր այն լրատվամիջոցների հետ, որոնք սահմանված կարգով հավատարմագրվում են ընկերությունում:

– Ընկերության գործունեությունը լուսաբանելու համար հավատարմագրում անհրաժեշտ չէ։ Յուրաքանչյուր լրագրող, բլոգեր, քաղաքացի կարող է ԶՊՄԿ-ի մասին մեզ հարց ուղղել, հրապարակում անել։ Մենք համագործակցում ենք բոլորի հետ, պատասխանում ենք բոլոր հարցումներին, ու եթե պարզաբանման կարիք կա, ապա կապ ենք հաստատում։ Ընկերությունը սիրելի կամ ոչ ցանկալի լրատվամիջոցներ ու լրագրողներ չունի։ Համագործակցելիս ԶԼՄ-ի քաղաքական ուղղվածությունը հաշվի չենք առնում, ու այս թեմայով մի դիտարկում անեմ՝ ընկերությունն ապաքաղաքական է։ Այս առումով ընկերությունը և մասնավորապես մեր բաժինը կաշկանդված չեն և աշխատում ենք բոլորի հետ։   

Հարցազրույցի ամբողջական տարբերակն այստեղ՝  Արայիկ Մարգարյան. «Մենք բաց ենք բոլոր լրատվամիջոցների համար և սիրով կաջակցենք ԶՊՄԿ-ի աշխատանքները լո (syuniacyerkir.am)

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print