44-օրյա պատերազմում անհետ կորածների հարազատները բողոքի ակցիա են արել

Նրանց խոսքով՝  բողոքում են քննչական մարմինների անգործությունից։

Այսօր  44-օրյա պատերազմում անհետ կորածների հարազատները Գլխավոր դատախազության շենքի դիմաց բողոքի ակցիա են արել։ Նրանց խոսքով՝  բողոքում են քննչական մարմինների անգործությունից։  Երկուսուկես տարի անց այս մարդիկ դեռ չունեն տուժողի իրավահաջորդի կարգավիճակ, ինչը նրանց թույլ կտա ծանոթանալ իրենց կորած հարազատների գործերի քննության ընթացքին։

Վերջիններս դիմում ներկայացրին գլխավոր դատախազության ներկայացուցչին։ Դիմումով նրանք պահանջում են պարզել պատասխանատու անձանց անգործության պատճառը, միջոցներ ձեռնարկել իրենց աշխատանքում թերացած պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, անհապաղ գործողություններ իրականացնել մարդկանց անհետանալու հանգամանքները և գտնվելու հավանական վայրը պարզելու համար։ Պահանջում են նաև մանրամասն տեղեկություն տրամադրել մինչ այս պահը կատարված աշխատանքի վերաբերյալ։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print