Սիսիան խոշորացված համայնքում կիրակի կայացան ՏԻՄ արտահերթ ընտրություններ։ Ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 22880 քաղաքացուց 11356-ը։ Նախնական տվյալներով առավելագույն քվե ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 7325, որի ցուցակը գլխավորում էր Սիսիանի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը։
–