Սպերցյանը՝ իտալական «Միլան»-ի ուշադրության կենտրոնում

«Միլան» ֆուտբոլային ակումբը պատրաստ է Սպերցյանի համար վճարել 8 միլիոն եվրո:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված է իտալական «Միլանը»: Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիան՝ հղում անելով La Gazzetta dello Sport-ին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Միլան» ֆուտբոլային ակումբը պատրաստ է Սպերցյանի համար վճարել 8 միլիոն եվրո: Ռուսական «Կրասնոդարը», սակայն, հայ կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո:

Նշենք, որ Էդուարդ Սպերցյանը ծնվել է 2000 թվականին, «Կրասնոդարի» ակադեմիայի սան է: 2019 թվականից հանդես է գալիս «Կրասնոդարի» հիմնական կազմում: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմին Սպերցյանը միացել է 2021 թվականին, նորամուտը հավաքականում նշել է Հայաստան-Ռումինիա խաղում ու խփել առաջին գոլը։

Ընդհանուր առմամբ նա ազգային հավաքականում անցկացրել է 13 հանդիպում, խփել 3 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print