Ալիևը Լաչինի շրջանում հատուկ ներկայացուցիչ է նշանակել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր Լաչինի շրջանում հատուկ ներկայացուցիչ է նշանակել։ Այդ պաշտոնը զբաղեցնելու է Մասիմ Մամեդովը, հայտնում է Ազատությունը՝ հղում անելով Caliber.az կայքին։

Ադրբեջանի իշխանություններին մոտ կանգնած Caliber.az կայքի փոխանցմամբ՝ Մամեդովը մարտի 1-ին Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ Խոջալուում կայացած բանակցությունների մասնակիցներից մեկն է։ Այդ հանդիպմանը Մամեդովը մասնակցում էր որպես Լեռնային Ղարաբաղում գտնվող բնական պաշարների ապօրինի շահագործումը հետաքննող ադրբեջանական մոնիտորինգային խմբի ղեկավար։

Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ ավելի վաղ Մամեդովն աշխատել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությունում որպես խորհրդական։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print