«Ռոսսելխոզնադզորը» կքննարկի Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծման սահմանափակումներ սահմանելու հարցը՝ կապված հայկական կողմի վատ վերահսկողության և սահմանափակող միջոցների խախտման հետ․ ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։
Նշվում է, որ հայկական կողմից ստացված տեղեկատվության համաձայն՝ Հայաստանի կաթ վերամշակող ձեռնարկություններն օգտագործում են Իրանի ձեռնարկությունների կողմից արտադրված հումք, ինչի նկատմամբ «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակող միջոցներ է կիրառում։
«Ռոսսելխոզնադզորը» առաջարկել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ մինչև մարտի 31-ը քննարկել Հայաստանից Ռուսաստան այլ արտադրողներից կաթնամթերքի հետագա մատակարարման հնարավորությունը։ Խորհրդակցությունների արդյունքներով՝ սահմանափակումներ մտցնելու հարցը դիտարկելու է կաթնամթերքի մատակարարման դադարեցումը Հայաստանի կաթ վերամշակող բոլոր ձեռնարկություններից»,- ասված է հաղորդագրության մեջ։