Սյունիքի Լիճքվազ-Թեյի ոսկու հանքում մեկնարկել է հանքաքարի արդյունահանում

Նախկին սեփականատեր «Պոլիմետալ» ընկերության գնահատմամբ, Լիճքվազ-Թեյի հանքավայրի պաշարները կազմում են 474 հազար ունցիա ոսկի (մոտ 13,4 տոննա), ինչպես նաև մոտ 2,09 միլիոն ունցիա արծաթ (մոտ 59 տոննա) և 15,9 հազ. տոննա պղինձ:

Հայաստանի հարավում գտնվող Լիճքվազ-Թեյի ոսկու հանքը տեխնիկական վերազինման է ենթարկվել և սկսվել է հանքաքարի արդյունահանում։ 

Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին «Լիճքվազ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունից։ Նախկին սեփականատերերի օրոք հանքը համարվում էր ոչ եկամտաբեր, և այնտեղ կանոնավոր արտադրություն չկար։ Նրանցից մեկը՝ ռուսական «Պոլիմետալ» հոլդինգը, սկսեց հողի վերին շերտը մաքրել դաշտում, սակայն աշխատանքները դադարեցվեցին, երբ ընկերությունը վաճառեց իր ակտիվները Հայաստանում։ 2020 թվականին հանքավայրում խոշոր ներդրումներ են կատարվել, միևնույն ժամանակ սկսվել է հանքաքարի փորձնական արդյունահանումը։ Ամբողջ ծավալով այն սկսվել է 2021 թվականին, և ոլորտը ոչ եկամտաբերից վերածվել է եկամտաբերի։

2021 թվականին գոյացած շահույթի զգալի մասը նոր սեփականատերերն ուղղել են նախորդ տարիների վնասները ծածկելուն՝ ավելի քան 1,5 մլրդ դրամի չափով (ընթացիկ փոխարժեքով՝ 3,8 մլն դոլար)։ 2022 թվականին ընկերությունը վճարել է մոտ 4 միլիարդ 370 միլիոն դրամի հարկ կամ 4,6 անգամ ավելի, քան 2021 թվականին։ Սա բացատրվում է նրանով, որ ընկերությունը 2022 թ-ին սկսել է շահույթ ստանալ։ Միևնույն ժամանակ, 2022 թվականին արտադրության ծավալները մնացել են մոտավորապես 2021 թվականի մակարդակին։ Հանքավայրում արդյունահանվող ոսկի պարունակող հանքաքարը դեռ վերամշակվում է Կապան քաղաքի լեռնահարստացուցիչ կոմբինատում, որը պատկանում է միջազգային Chaarat Gold ընկերությանը։

Հիշեցնենք, որ «Պոլիմետալ» ընկերության գնահատմամբ, Լիճքվազ-Թեյի հանքավայրի պաշարները կազմում են 474 հազար ունցիա ոսկի (մոտ 13,4 տոննա), ինչպես նաև մոտ 2,09 միլիոն ունցիա արծաթ (մոտ 59 տոննա) և 15,9 հազ. տոննա պղինձ: Նշենք, որ 2019 թվականի դեկտեմբերին հանքը (որը նախկինում տնօրինում էին օտարերկրյա սեփականատերերը) ձեռք է բերել ՀՀ քաղաքացի Սասուն Ավետիսյանը։Հավելում ենք, որ «սեփականատեր» տերմինը հանքերի վրա կիրառվում է պայմանականորեն, քանի որ, համաձայն ՀՀ Սահմանադրության, հանքերը պատկանում են պետությանը, և տնտեսվարողը ոչ թե ինքն է ձեռք բերում հանքավայրերը, այլ դրանք որոշակի ժամկետով շահագործելու իրավունք։ .

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print