«Առանձնահատուկ ուշադրություն ենք դարձրել Հարավային Կովկասում առկա լարվածությանը: Գտնում ենք, որ դա չի բխում կողմերից որևէ մեկի՝ ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի շահերից: Կարծում ենք, որ այստեղ, իհարկե, պետք է շարժվել խաղաղության, կայունության ուղղությամբ:
ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները Մոսկվայում կայացած բանակցություններում քննարկել են Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը: Այդ մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հոսեին Ամիր Աբդոլլահիանը։
«Առանձնահատուկ ուշադրություն ենք դարձրել Հարավային Կովկասում առկա լարվածությանը: Գտնում ենք, որ դա չի բխում կողմերից որևէ մեկի՝ ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի շահերից: Կարծում ենք, որ այստեղ, իհարկե, պետք է շարժվել խաղաղության, կայունության ուղղությամբ:
Այս տարածաշրջանում օտարերկրյա միջամտությունը և տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակը փոխելու ջանքերը, մեր կարծիքով, իրավիճակի էլ ավելի բարդացման գործոն են: Ուստի գտնում ենք, որ պետք է «3+3» մեխանիզմի, ինչպես նաև մյուս գործող մեխանիզմների միջոցով, առանց ուժի կիրառման կարգավորել հարցերը տվյալ տարածաշրջանում: Մերժում ենք որևէ արդարացման պատրվակով տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակի ցանկացած փոփոխություն: Գտնում ենք, որ պետք է շարժվել երկխոսության և այս հարցի քաղաքական կարգավորման ճանապարհով: Բոլոր կողմերը պետք է կիրառեն հենց այս ճանապարհը»,- ասել է Աբդոլլահիանը:
–