Այսօր, որպես Ազգային ժողովում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրված միասնական թեկնածու, պաշտոնապես դիմել եմ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարին (նաև քարտուղարին, ով հանդիսանում է նաև ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ)` կազմակերպելու համար իմ հանդիպումը խմբակցության պատգամավորների հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Էդգար Ղազարյանը։
«Իմ կողմից առաջարկվել է հանդիպման բաց և հրապարակային ձևաչափը` զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ` ուղիղ եթերով հեռարձակման հնարավորությամբ։ Միաժամանակ ընդունելի է համարվել իրենց կողմից առաջարկվող այլ ձևաչափով հանդիպման հնարավորությունը»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ եւկու ընդդիմադիր խմբակցությունները ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրել են Էդգար Ղազարյանի թեկնածությունը, իսկ ՔՊ-ն առաջադրել է գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի թեկնածությունը: