Հայ մարմնամարզիկները երիտասարդների աշխարհի առաջնությունում թիմային պայքարում զբաղեցրել են 4-րդ հորիզոնականը

Հայաստանի ընտրանին թիմային հաշվարկում (բազմամարտ) հավաքել է 159,161 միավոր։

Հայաստանի մարմնամարզության երիտասարդական  ընտրանին հաջող է մեկնարկել աշխարհի առաջնությունում, հայտնում են մարմնամարզության ֆեդերացիայից։

Թուրքական Անթալիա քաղաքում ընթացող աշխարհի առաջնությունում Հայաստանի ընտրանին թիմային հաշվարկում (բազմամարտ) հավաքել է 159,161 միավոր՝ զբաղեցնելով չորրորդ հորիզոնականը:

Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականի կազմում են Էրիկ Բաղդասարյանը, Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը, Մարիետա Բուչախչյանը: Մարզիչներն են Հայկ Նազարյանը և Քնարիկ Բրսոյանը:  Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը աշխարհի առաջնությունում հանդես է գալիս  մրցավարի կարգավիճակում: 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print